Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի վերջին խաղում «Լիվերպուլը», որը նախորդ երեք խաղերում հաղթանակ էր տոնել, հյուրընկալվեց Ուելսը ներկայացնող «Սուոնսիին»:
«Լիբերթի» մարզադաշտում բավական դիտարժան պայքար ստացվեց: Արդեն 4-րդ րոպեին թիմերը փոխանակվել էին մեկական խփած գնդակով: Ջոնջո Շելվիի գոլին պատասխանեց «Լիվերպուլի» լավագույն ռմբարկու Դանիել Սթարիջը:
«Լիվերպուլին» հաջողվեց առավելությամբ գնալ ընդմիջմանը: 36-րդ րոպեին «կարմիրներին» առաջ մղեց Վիկտոր Մոզեսը`1:2: Սակայն «կարապները» չհանձնվին և կարողացան խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով: 64-րդ րոպեին Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը գրավեց իսպանացի հարձակվող Միչուն:
Այս խաղից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 10 միավորով կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր․ Շելվի՝ 2ր, Սթարիջ՝ 4ր, Մոզես՝ 36ր, Միչու՝ 64ր: