«Սուոնսիի» փոխնախագահ Լի Դինինը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի ակումբը խնդրել է գնդակ մատուցող տղաներին ժամանակ ձգել Լիգայի գավաթի 1/2 եզրափակիչ փուլի «Սուոնսի»-«Չելսի» հանդիպման վերջնամասում (0:0):
-Ճիշտ չէ, որ մենք խնդրել ենք գնդակ մատուցող տղաներին ժամանակ ձգել: Ոչ մի նման հրաման չի եղել: Ոչ մի նման բան:
Մի քանի տարի առաջ նման բան անում էր «Ստոկ Սիթին», բայց մենք ոչ մեկին չենք հրահանգավորել և չենք էլ խնդրել,- հայտնել է Դինինը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղի 81-րդ րոպեին «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հեռացվեց դաշտից գնդակ մատուցող տղային հարվածելու համար: