«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է մեքսիկական «Մորելիյա» ակումբի և Էկվադորի ազգային հավաքականի վինգեր Ջեֆերսոն Մոնտերոյին գնելու մասին:
24-ամյա Մոնտերոն դարձավ տրանսֆերային այս պատուհանի ընթացքում «կարապների» արդեն վեցերրորդ նորեկը: Էկվադորի հավաքականի առաջատարներից մեկի հետ «Սուոնսին» չորս տարվա պայմանագիր է ստորագրել:
Մանտերոն, ով Մեքսիկա տեղափոխվելուց առաջ խաղացել է «Վիլյարեալում», կարող է խաղալ երկու եզրերում էլ:
Ուելսյան ակումբը հինգշաբթի օրը «Ռայո Վալեկանոյի» հետ էլ պայմանավորվել է Ալեխանդրո Պոսուելոյին վաճառելու համար: Իսպանացին չկարողացավ իրեն դրսևորել Պրեմիեր Լիգայում, և մեկ տարի հետո կվերադառնա հայրենիք: