Ուկրաինական «Շախտյորը» կարող է «Սուոնսիից» առաջ անցնել «Լիոնի» հարձակվող Բաֆիտիմբի Գոմիսին ձեռք բերելու հարցում, ով հանդիսանում է «կարապների» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի տրանսֆերային գլխավոր նպատակը:
Ինչպես հայտնի է, Լաուդրուպի հետ հարաբերությունները հարթելու համար «Սուոնսիի» ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ձեռք բերի Գոմիսին: Լուրերի համաձայն, այդ նպատակով ակումբի նախագահ Հյու Ջենկինսն արդեն մեկնել է Ֆրանսիա:
Տարբեր տեղեկությունների համաձայն, «կարապները» Բաֆիտիմբիի համար 8.5 մլն ֆունտ են առաջարկել: Սակայն «Շախտյորը», ամենայն հավանականությամբ, ավելի լավ պայմաններ է առաջարկել և հիմա խաղացողի ամենագլխավոր հավակնորդն է:
-«Շախտյորը» շատ լավ առաջարկություն է արել: Միանգամայն հնարավոր է, որ մենք համաձայնության գանք այդ ակումբի հետ,- Daily Mirror –ին է հայտնել «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը: