Համաձայն Daily Mirror-ի, «Սուոնսին» ցանկանում է ձեռք բերել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոյին:
Անցած տարի 9 մլն ֆունտով «Լոֆտուս Ռոադ» տեղափոխվելուց հետո, Գրաներոն չկարողացավ «ՔՊՌ»-ին հետ պահել Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց: Հիմա լոնդոնյան ակումբը մտածում է թանկարժեք իսպանացուց հրաժարվելու մասին:
Աղբյուրի համաձայն, 26-ամյա Էստեբանին պատրաստ է ձեռք բերել «Սուոնսին», որի կազմում մի քանի իսպանացիներ կան: Այժմ «կարապները» փորձում են Գրաներոյի տրանսֆերային արժեքն իջեցնել մինչև 2.5 մլն ֆունտ: