«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Օսասունայի» և Բելգիայի ազգային հավաքականի վինգեր Ռոլան Լամայի տրանսֆերի մասին:
Իր նոր ակումբում Լաման նորամուտը կնշի շաբաթ օրը «Ստոկ Սիթիի» դեմ խաղում:
Իր կարիերայի ընթացքում 25-ամյա Լաման խաղացել է Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում: 2011թ-ի օգոստոսին Ռոլանը տեղափոխվեց «Օսասունա»:
-Սա հիանալի հնարավորություն է և ես ուրախ եմ հանդես գալու «Սուոնսիում»: Ես ճանաչում եմ մի քանի ֆուտբոլիստների: Ուրախ եմ, որ խաղալու եմ այպիսի մարզչի ղեկավորությամբ, ինչպիսին Միքայել Լաուդրուպն է,- ասել է Լաման: