«Լիվերպուլի» կիսապաշտպան Սուսոն հայտնել է, որ դեմ չէր լինի ևս մեկ մրցաշրջան խաղալ «Ալմերիայում»:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իսպանացին վարձավճարով խաղում է իր հայրենիքում, որտեղ դարձել է «Ալմերիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Լուրերի համաձայն, «Լիվերպուլին» տպավորել է Սուսոյի առաջընթացը և պատրաստվում են երկարաձգել նրա պայմանագիրը:
-Կարծում եմ՝ հիանալի կլինի, եթե ևս մեկ մրցաշրջան խաղամ «Ալմերիայում»: Սակայն դա ինձնից չէ կախված,- Սուսոյի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: