«Տոտտենհեմի» գլխավոր մարզչի օգնական Քրիստիան Ստելլինին կասկածի տակ է դրել իր թիմի ոգին «Լեսթերից» կրած պարտությունից հետո:
Շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի «Քինգ Փաուերում» խաղի հաշիվը բացելով՝ «Տոտտենհեմն» այնուհետև չորս գնդակ բաց թողեց՝ 4-1 հաշվով պարտություն կրելով:
«Շպորների» երկրպագուները կրկնակի վիրավորված են, քանի որ այս արդյունքին նախորդել էր տպավորիչ հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 1:0 հաշվով, և Ստելլինին, ով շարունակում է հարցազրույցներին ներկայանալ Անտոնիո Կոնտեի փոխարեն, համաձայն է, որ թիմը խաղաց իր մակարդակից ցածր:
«Կայունություն գտնելը երկար գործընթաց է, դա մտավոր գործընթաց է: Դուք պետք է բարելավվեք հոգեպես և նաև ձեր վերաբերմունքը: Այն բանից հետո, երբ մենք գոլ խփեցինք, ինչ-որ բան փոխվեց»:
«Մենք մեծ դժվարության մեջ ենք, և մենք տխրում ենք դրա համար: Դա բացատրություն չունի, եթե գիտեք, թե ինչ է տեղի ունեցել, ապա կարող եք փոխել այն: Դա մեզ հետ պատահեց նաև անցյալ մրցաշրջանում, երբ մենք հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին», իսկ հետո պարտվեցինք «Բերնլիին»:
«Մենք թիմ ենք, և ինչ-որ բան պետք է փոխվի այդ թիմի ներսում, ոչ թե անհատապես, այլ կամքի մեջ»:
«Խոսքը մտավոր էներգիայի վերականգնման մասին է: Հավանաբար նրանք սպառեցին իրենց ողջ էներգիան «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Եվ էներգիայի վերականգնումը նման է ճակատամարտի: Դուք պետք է էներգիան վերադարձնեք նախկին մակարդակին»,- Ստելինիի խոսքերն է մեջբերում The Independent-ը: