«Վեստ Հեմի» եզրային կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգը ոտքի վնասվածքի պատճառով երեք շաբաթ բաց կթողնի: Այս մասին հայտնում է The Independent-ը:
«Լիվերպուլից» տեղափոխվելուց հետո Դաունինգը «Վեստ Հեմի» կազմում անցկացրել է չորս խաղ: Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի «Ստոկ Սիթիի» դեմ խաղում (0:1) վինգերը վնասեց ոտքը, որի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել խաղը:
Ստյուարտի երկարաժամկետ բացակայությունը «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսին բարդ խնդրի առաջ է կանգնեցնում: Բացի Դաունինգից լոնդոնցիների հիվանդանոցում է գտնվում Ջո Քոուլը, իսկ պորտուգալացի Ռիկարդո Վազ Տեն վերջերս ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել: