Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Մերսիսայդցիներն անցկացրին ընթացիկ մրցաշրջանում իրենց լավագույն հանդիպումներից մեկը՝ տանելով 0-3 հաշվով հաղթանակ։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Սադիո Մանեն, որը երկրորդ խաղակեսում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Ռմբարկուների ցուցակը վստահորեն գլխավորող Մոհամեդ Սալահն էլ իր գոլերի թիվն ավելացրեց երկուսով։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը՝ վաստակած 26 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Մանե՝ 17ր, Սալահ՝ 77ր, 83ր։