Ինչպես հայտնում է Daliy Mirror-ը, «Ստոկ Սիթին» փորձում է վարձավճարով ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ուսամա Ասաիդիին:
25-ամյա մարոկկացին անցած ամառ է «Հերենվենից» տեղափոխվել «Լիվերպուլ», սակայն «կարմիրների» հիմնական կազմի խաղացող չի դարձել: Ասսաիդին միայն գավաթների խաղարկություններում խաղալու հնարավորություն է ստացել:
Այս մրցաշրջնում «Լիվերպուլն» ավելի կմեծացնի մրցակցությունը միջին գծում, և Ուսաման անգամ պահեստայինների նստարանին չի հայտնվի: Աղբյուրի համաձայն, նրան ցանկանում է վարձակալել «Ստոկ Սիթին»:
Ավելացնենք, որ ավելի վաղ վինգերով հետաքրքրվում էին իտալական «Ջենովան», հոլանդական «Ֆեյենորդը» և բելգիական «Անդերլեխտը»: