«Ստոկ Սիթիի» գործադիր տնօրեն Թոնի Սքոուլզը դիմել է Պրեմիեր Լիգայի իր գործընկերներին առաջարկելով, որ ակումբներն իրենք վճարեն երկրպագուների ճանապարհածախսը արտագնա խաղերի համար:
Ըստ Սքոուլզի հաշվարկների` այս առաջարկը գնահատվում է 16 մլն յուրաքանչյուր մրցաշրջանի համար կամ էլ ամեն տարի 500-800 հազար ֆունտ յուրաքանչյուր ակումբի համար, հայտնում է Goal պարբերականը:
Սքոուլզն այս միտքը հայտնել է Պրեմիեր Լիգայի ղեկավարների հետ վերջերս կայացած ժողովում: Ըստ «Ստոկի» տնօրենի` սա կօգնի հյուրընկալվող թիմերի հաշվին ավելացնել հանդիսատեսների թիվը:
Սքոուլզի այս միտքն այժմ դրվել է քննարկման: Չկա տեղեկություն, թե թիմերը երբ քվեարկություն կանցկացնեն այս նորարարության համար:
Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Սիթին» վերադարձրեց «Արսենալին» տոմսերի 30 տոկոսը: «Քաղաքայինների» երկրպագուները պարզապես հրաժարվեցին այդքան թանկ տոմսեր ձեռք բերել: