«Սևիլյան» մերժել է 14.5 մլն ֆունտով թիմի հարձակվող Ալվարո Նեգրեդոյին գնելու «Վեսթ Հեմի» առաջարկը:
Այս տեղեկությունը հայտնել է «Սևիլյայի» նախագահ Խոսե Մարիա Դել Նիդոն, ով ավելի վաղ համաձայնվեց 17մլն ֆունտով «Մանչեսթեր Սիթիին» վաճառել կիսապաշտպան Խեսուս Նավասի տրանսֆերը:
-«Վեսթ Հեմն» առաջարկել է 17մլն եվրո` գումարած որոշ բոնուսներ, սակայն այդ առաջարկությունը մեր սպասելիքներին չի համապատասխանում, և ֆուտբոլիստը մերժել է այն:
Նա դեռ 4 տարվա պայմանագիր ունի: Այստեղ նա տանն է: Նա շատ գոլեր է խփել և մեզ ուրախացնում է իր խաղով:- Դել Նիդոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հավելենք, որ այս մրցաշրջանում 27-ամյա իսպանացին խփել է 31 գոլ, սակայն «Սևիլյան» ընդամենը 9-րդ տեղն է զբաղեցրել Լա Լիգայում: