«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը մեկ խաղյա լրացուցիչ որակազրկում է ստացել Պրեմիեր լիգայի «Նյուքասլի» դեմ խաղում ոչ պատշաճ պահվածքի համար։
Սենթ Ջեյմս Պարկում «Լիվերպուլի» 1-2 հաղթանակի առաջին խաղակեսում խաղադաշտից հեռացվելուց հետո Վան Դեյկը սկսեց վիճել մրցավարի հետ, իսկ հետո հայհոյանք օգտագործեց չորրորդ մրցավարի հասցեին:
Վան Դեյկն արդեն մեկ խաղյա ստանդարտ որակազրկումը կրել է՝ բաց թողնելով «Աստոն Վիլլայի» դեմ հանդիպումը, բայց դա բավարար չէր FA-ի համար, և Վիրջիլի դեմ մեղադրանք առաջադրվեց ոչ պատշաճ պահվածքի համար։
32 ամյա հոլանդացին համաձայնել է ասոցիացիայի մեղադրանքներին և լրացուցիչ որակազրկվել ևս մեկ խաղով, որը լինելու է սեպտեմբերի 16-ին «Վուլվերհեմպտոնի» դեմ արտագնա հանդիպումը։
Վան Դեյկը պետք է վճարի նաև 100 հազար ֆունտ տուգանք: