«Մանչեսթեր Սիթին» շարունակում է երկարաձգել իր ֆուտբոլիստների պայմանագրերը: Այս անգամ նոր պայմանագիր է ստորագրել թիմի ավագ Վենսան Կոմպանին:
Հինգ տարվա պայմանագիր ստորագրելով՝ բելգիացին միացավ Սամիր Նասրիին, Դավիդ Սիլվային և Ալեքսանդր Կոլարովին, ովքեր այս ամառ իրենց երկարաժամկետ ապագան կապեցին «Սիթիի» հետ:
-Երբ ես 2008թ-ին եկա այստեղ, անգամ չէի երազում, որ այս վեց տարիների ընթացքում մենք այսպիսի արդյունքների կհասնենք: Սակայն սա միայն ճանապարհի սկիզբն է: Մենք դեռ շատ նպատակներ ունենք, որոնց պետք է հասնենք: Այս պայմանագրով ես ցույց տվեցի, որ մտադիր եմ շարունակել պայքարը տիտղոսների համար,- ասել է Կոմպանին: