«Վեստ Բրոմվիչը» պատրաստվում է երկարաձգել 34-ամյա կիսապաշտպան Զոլտան Գերայի պայմանագիրը:
Ավարտված մրցաշրջանում «Ֆուլհեմի» նախկին խաղացողը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, սակայն «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը շարունակում է հետաքրքրվել Գերայի ծառայություններով:
Հիմա փորձառու կիսապաշտպանը, ում գործող պայմանագիրն ավարտվում է այս ամսվա վերջում, համագործակցույթունը շարունակելու հետ կապված բանակցում է ակումբի հետ:
-Եթե «Վեստ Բրոմվիչը» չցանկանար պահել Գերային, նրանք չէին սկսի մեզ հետ բանակցել: Մենք քննարկում ենք երկարաձգման պայմանները և հույս ունենք, որ շուտով ընդհանուր որոշման կհանգենք,- Nemzeti Sport-ի հետ հարցազրույցում հայտնել է գործակալ Վլադան Ֆիլիպովիչը: