«Վեստ Բրոմվիչը» մերժել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» առաջարկը պաշտպան Յունաս Օլսոնի տրանսֆերի մասին: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականի թվիթերյան էջը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՔՊՌ»-ը ցանկանում է ձեռք բերել «Վեստ Բրոմվիչի» պաշտպանին: Հարի Ռեդնապի ակումբը առաջարկել էր 5 մլն ֆունտ 29-ամյա խաղացողի դիմաց: