«Վեստ Բրոմվիչն» այսօր կատարեց երկու ձեռքբերում՝ պայմանագրեր ստորագրելով «Հերակլեսի» ձախ պաշտպան Ջեյսոն Դեվիդսոնի և «Ռուսենբորգի» աջ պաշտպան Կրիստիան Գամբոայի հետ:
Երկու ֆուտբոլիստներն էլ «Հոթորնս» տեղափոխվեցին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության շնորհիվ, որտեղ 23-ամյա Դեվիդսոնը հանդես եկավ Ավստրալիայի ազգային հավաքականում, իսկ 24-ամյա Գամբոան՝ շատերին զարմացրած Կոստա-Ռիկայի հավաքականում:
Երկու տարվա պայմանագիր ստորագրած Դեվիդսոնի և երեք տարվա պայմանագիր ստորագրած Գամբոայի միջոցով «Վեստ Բրոմվիչը» լուծեց պաշտպանության եզրերում առաջացած խնդիրները: