«Ուդինեզեի» հարձակվող Մատեյ Վիդրան հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Վեստ Բրոմվիչում»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա Վիդրան անգլիական հասարակության մեջ հայտնի դարձավ «Ուոտֆորդում» փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո: Ջանֆրանկո Ձոլայի թիմում Մատեյը 22 գոլ է խփել և օգնել է նրան հասնել Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ:
Չեխ հարձակվողին ցանկանում էին ձեռք բերել Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ, բայց բոլորից արագ գործեց «Վեստ Բրոմվիչը»: Վիդրան «Հոթորնսում» կանցկացնի մեկ տարի և կկրի 20 համարի մարզաշապիկը: