Ինչպես հաղորդում է The Times-ը, «Տոտտենհեմից» հեռացված Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնվել է «Վեստ Բրոմվիչի» հաջորդ մարզչի թեկնածուների ցուցակում:
Պորտուգալացի մարզչի հեռացումը համընկավ «Վեստ Բրոմվիչից» Սթիվ Քլարկի հեռացվելուն: Այս պահին «Վեստ Բրոմվիչը» շարունակում է նոր մարզիչ փնտրել:
Աղբյուրի հաղորդմամբ, «Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզչի պաշտոնում Վիլաշ-Բոաշի նշանակումը կախված կլինի Անգլիայում աշխատելու նրա ցանկությունից, քանի որ վերջինս արդեն երկրորդ անգամ է հեռացվում անգլիական ակումբից:
Ավելացնենք, որ թեկնածուների թվում են նաև «Ֆուլհեմի» նախկին մարզիչ Մարտին Յոլը, «Շալկե-04»-ի նախկին մարզիչ Ռալֆ Ռանկինգը և «Ռեալում» Կառլո Անչելոտիի օգնական Փոլ Կլեմենտը: