Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Պրեմիեր Լիգայի ուժեղագույն հարձակման գիծ ունեցող «Լիվերպուլը» երկու գնդակ ուղարկեց լոնդոնցիների դարպասը, երկու անգամ էլ 11 մետրանոցից: Դուբլի հեղինակ դարձավ «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը: «Վեստ Հեմի» միակ գոլն էլ առաջին խաղակեսի վերջին վայրկյանին խփեց Գի Դեմելը:
«Լիվերպուլը» կարևոր հաղթանակ տարավ և վաստակած 74 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Ջերարդ՝ 44ր (11մ), 71ր (11մ), Դեմել՝ 45ր: