Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի այսօրվա վերջին խաղում մայրաքաղաքը ներկայացնող «Վեստ Հեմը» հյուրընկալեց «Լիվերպուլին»: Առաջին խաղակեսի 11-րդ րոպեին Գլեն Ջոնսոնը առաջ մղեց հյուրերին՝ 0:1: Սակայն առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի առավելությամբ: Նախ 36-րդ րոպեին 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Մարկ Նոբլը՝ 1:1, իսկ 43-րդ րոպեին Սթիվեն Ջերարդը գնդակը ուղարկեց սեփական դարպասը՝ 2:1:
Երկորդ խաղակեսում «Լիվերոպուլը» կարողացավ երկու գնդակ խփել և հաղթել անչափ դժվար խաղում: 76-րդ րոպեին աչքի ընկավ Ջո Քոուլը, իսկ 79-րդին արդեն Ջեյմս Քոլինզը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Չնայած հաղթանակին, «կարմիրները» շարունակում են մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում:
Գոլեր. Ջոնսոն՝ 11ր, Նոբլ՝ 36ր (11մ), Ջերարդ՝ 43ր (ինք.), Քոուլ՝ 76ր, Շելվի՝ 79ր