Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի մեկնարկը տրվեց լոնդոնյան դերբիով։ «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Տոտտենհեմ Հոտսպուրին»։
Օլիմպիական մարզադաշտում ավելի ուժեղ գտնվեցին հյուսիսլոնդոնցիները՝ հաղթելով 2-3 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, հյուրերի երրորդ գնդակն էլ իր անվան դիմաց գրանցեց Քրիստիան Էրիկսենը։ Դաշտի տերերից էլ գոլերի հեղինակ դարձան Չիչարիտոն և Շեյխու Կույատեն։
Ավելացնենք, որ հանդիպման վերջին կես ժամը «Տոտտենհեմը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով, երբ երկրորդ դեղին քարտից հետո դաշտից հեռացվեց Սերժ Օրիեն։ Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 11 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 34ր, 38ր, Էրիկսեն՝ 60ր, Չիչարիտո՝ 65ր, Կույատե՝ 87ր
Հեռացում․ Օրիե՝ 70ր։