Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր «Վեստ Հեմը» հյուրընկալել էր 18-րդ հորիզոնականում գտնվող «Հալլ Սիթիին»:
Սեմ Էլլարդայսի սաները վստահ հաղթանակ տարան՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով «վագրերի» դարպասը: Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Էնդի Քերոլը, Մորգան Ամալֆիտանոն և Ստյուարտ Դաունինգը:
Այս հաղթանակից հետո «Վեստ Հեմը»՝ վաստակած 36 միավորով վարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Քերոլ՝ 49, Ամալֆիտանո՝ 69, Դաունինգ՝ 722ր: