«Վեստ Հեմը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոնֆերենց լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում ԱԶ-ի դեմ խաղում:
Լոնդոնի ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում խաղը քիչ թե շատ հավասար էր, թեպետ հոլանդացի հյուրերը մի փոքր ավելի լավ էին տիրում գնդակին։
Տան տերերի լավագույն պահը կարողացավ ստեղծել Սաիդ Բենռահման։ Նրա հարվածից հետո գնդակը փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։
Առաջին խաղակեսի վերջնամասը «Վեստ Հեմը» շատ ակտիվ անցկացրեց, և հենց այդ ժամանակ էլ գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Տիջանի Ռեյնջերսի հեռահար հարվածը չկարողացավ ետ մղել Ալֆոնս Արեոլան 0-1։
Երկրորդ խաղակեսի սկզբից «մուրճերը» սկսեցին լուրջ ճնշում գործադրել, սակայն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը։
Սակայն 65-րդ րոպեին տանտերեր օգտին նշանակվեց 11 մետրանոց հարված։ Հյուրերի դարպասապահ Մեթ Ռայանը, դարպասից դուրս գալուց գնդակի փոխարեն բռունցքներով հարվածեց Ջարոդ Բոենի գլխին, իսկ Բենռահման չվրիպեց 11 մետրից՝ 1:1:
Այդ գնդակը ոգևորեց «Վեստ Հեմին» և 75-րդ րոպեյին նրանք կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։ Պաշտպանը Նայեֆ Ագերդի գլխի հարվածից հետո հեռացրեց գնդակը դարպասային գծից, սակայն ետ եկած գնդակին տիրեց Մայքլ Անտոնիոն և կարողացավ հաշիվը դարձնել 2:1:
Հանդիպման մնացած հատվածում ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ։ Ընդմիջումից հետո ԱԶ-ն անատամ էր գործում։
«Վեստ Հեմը» բնավորություն դրսևորեց: Այս հաղթանակը Դևիդ Մոյեսի թիմին լավ հնարավորություն է տալիս հասնելու Պրահա, որտեղ կկայանա եզրափակիչը:
Վեստ Հեմ (Անգլիա) 2 – 1 ԱԶ (Հոլանդիա)
Գոլեր՝ Բենռահմա 67 (11մ), Անտոնիո 75 – Ռեյնջերս 41։