«Չարլթոնի» նախկին կիսապաշտպան Դիեգո Պոյետը 4 տարվա պայմանագիր է ստորագրել «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ:
Նախորդ մրցաշրջանում «Չարլթոնի» լավագույն ֆուտբոլիստը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրն իր նախկին ակումբի հետ և որոշեց ուժերը փորձել Պրեմիեր Լիգայում: Լուրերի համաձայն, 19-ամյա Պոյետի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Չնայած որ Դիեգոն գտնվում էր ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում, «Չարլթոնն» իր նախկին ֆուտբոլիստի համար «Վեստ Հեմից» գումար կստանա, որի չափը կորոշեն երկու ակումբները:
-Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Ինձ համար անակնկալ էր, որ ամեն ինչ այսքան արագ ստացվեց: Ինձ համար շատ կարևոր էր Պրեմիեր Լիգա տեղափոխվելը,- ասել է Պոյետը: