Մոտակա ժամանակներում «Վեստ Հեմը» բանակցություններ կսկսի «Լիվերպուլի» հարձակվող Էնդի Քերոլի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:
Ակումբը պաշտոնապես ցանկություն է հայտնել թիմում պահել 24-ամյա անգլիացուն, ով ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Սեմ Էլլարդայսի թիմում:
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է Քերոլին ձեռք բերելու բանակցությունները ավարտին հասցնել առաջիկա շաբաթում:
-Մենք ցանկանում ենք պահել նրան և շուտով բանակցությունների սեղանի շուրջ կնստենք «Լիվերպուլի» հետ: Եթե ես կարողանայի ընտրել տարվա մեր ֆուտբոլիստին, ապա ես կընտրեի Քերոլին:
Նրա խաղը ավելին է, քան գոլեր հեղինակելը,- ասել է ակումբի ղեկավար Դևիդ Սալլիվանը: