«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը թիմի հիմնական կազմ կվերադառնա «Լիվերպուլի» հետ խաղում, որը տեղի կունենա հունվարի 30-ին:
Բելգիացի պաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց Անգլիայի գավաթի 4-րդ փուլի խաղը «Բրայթոնի» հետ, որում «զինագործները» կարողացան հաղթանակ տանել 2:3 հաշվով:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր անցած շաբաթ «Վեստ Հեմի» հետ խաղում (3:1):
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Վերմալենը ամբողջովին ապաքինված կլինի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ և կկարողանա թիմին օգնել անչափ կարևոր խաղում:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակում 3 միավոր է զիջում «Արսենալին»: