«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ շատ գոհ է «Արսենալի» դեմ իր թիմի ցուցադրած խաղից:
Առաջին խաղակեսի միջնամասում ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի խփած գոլը որոշեց հյուսիսլոնդոնյան դերբիի ելքն ի օգուտ «զինագործների»` 1:0: Սակայն Վիլաշ-Բոաշը չի անհանգստանում դրա համար:
-Շատ լարված հանդիպում ստացվեց: Երկու թիմերն էլ շատ հնարավորություններ ունեին: Երկրորդ կեսում ամեն ինչ կարող էր փոխվել: Նրանք խաղն ավարտեցին չորս եզրային պաշտպաններով, և դա խոսում է այն մասին, որ մենք առավելություն ունեինք:
Իրենց ոգեշնչված խաղով մեր ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ հրաշալի տրամադրվածություն ունեն: Մենք ժամանակ չունեինք, որպեսզի միմյանց սովորեինք: Մենք խաղացել ենք չորեքշաբթի և արդեն այսօր: Ներկա պահին մեզ ժամանակը չի բավականացնում, որպեսզի ամբողջությամբ խաղի մեջ մտնենք,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում BBC-ն: