Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան մրցաշրջանի ավարտին կլքի կատալոնական ակումբը:
Ծանր վնասվածքից հետո ֆուտբոլիստը չի կարողանում վերադառնալ թիմի հիմնական կազմ: Սպասվում է, որ ամռանը նա կտեղափոխվի «Լիվերպուլ», որը պատրաստ է Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 12-ից 15 մլն եվրո: