Հաջորդ ամիս Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կմեկնի Անգլիա, որպեսզի անձամբ հետևի «Սուոնսիի» իսպանացի ռմբարկու Միչուի խաղին:
26-ամյա Միչուն «Սուոնսի» է տեղափոխվել ընդամենը 2 մլն ֆունտով, սակայն այս պահին հանդիսանում է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն: Իսպանացու հաշվին 12 գնդակ է գրանցված: Միչուի օգնությամբ «Սուոնսին» հասել է Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, հենց Միչուն է դել Բոսկեի Անգլիա ժամանելու գլխավոր նպատակը: Դել Բոսկեն նաև կհետևի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին: