«Վուլհեմպտոնն» ավարտին է հասցրել «Վալենսիայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի վինգեր Գոնսալու Գեդեշի տրանսֆերը։ Բուժզննում անցնելուց հետո Գեդեշը «գայլերի» հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել և վերցրել է խաղային 17 համարը։
25-ամյա պորտուգալացու տրանսֆերը, որը կարող է խաղալ նաև որպես երկրորդ հարձակվող, գնահատվում է 35 մլն ֆունտ՝ ներառյալ 27.5 մլն ֆունտ երաշխավորված արժեքը։
Գեդեշը 5 տարի հանդես է եկել «Վալենսիայում», այդ ընթացքում մասնակցելով 176 հանդիպման, որոնցում դարձել է 36 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։ Գոնսալուն հանդես է եկել նաև ՊՍԺ-ում և «Բենֆիկայում»։