Ամառային վաճառքների շնորհիվ «Վուլվերհեմպտոնին» հաջողվեց պահպանել Պրեմիեր լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները և խուսափել հնարավոր պատժամիջոցներից։
«Էվերթոնը» ներկայումս կանգնած է Պրեմիեր լիգայում 12 միավոր կորցնելու վտանգի առաջ՝ ՖՖՓ-ի կանոնները խախտելու պատճառով։
Նման ճակատագիր կարող էր սպառնալ նաև «Վուլվերհեմպտոնին»։ «Գայլերը» որպեսզի չանցնեյին երեք տարվա համար նախատեսված կորստի սահմանաչափը (105 միլիոն ֆունտ ստերլինգ), պետք է վաճառեին մոտ 90 միլիոն ֆունտ ստերլինգ գումարային արժողությամբ խաղացողներ:
«Գայլերը» գերակատարեցին այդ պլանը՝ ամռանը հրաժեշտ տալով 17 խաղացողների և շահելով մոտ 140 միլիոն ֆունտ, ներառյալ ակումբի համար ռեկորդային արժողությամբ տրանսֆերը՝ ի դեմս կիսապաշտպան Մատեուս Նունիեսի, ով «Մանչեսթեր Սիթիին» միացավ 53 միլիոն ֆունտով:
Այս պահին «Վուլվերհեմպտոնը» կայունացրել է իր ֆինանսական վիճակը և այլևս կարիք չունի վաճառելու հիմնական կազմի խաղացողներից որևէ մեկին, հայտնում է The Telegraph-ը։