Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Տոտտենհեմին»։
Գործող չեմպիոնները մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տարան։ Հանդիպման միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Ռիյադ Մահրեզը։
Այս հաղթանակից հետո «քաղաքայինները»՝ վաստակած 26 միավորով վերադարձան առաջին հորիզոնական, իսկ «Տոտտենհեմը» կշարունակի մնալ 5-րդ տեղում։
Գոլ․ Մահրեզ՝ 6ր։