Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Նախորդ տուրում չեմպիոնական վերջին շանսերը կորցրած «Տոտտենհեմը» պարտություն կրեց սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին գեղեցիկ գոլով բացեց Հոն Մին Սոնը, սակայն առաջին խաղակեսում Սթիվեն Դևիսը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդին խփեց իր թիմի հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո Ռոնալդ Կումանի թիմը՝ վաստակած 60 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սոն՝ 16ր, Դևիս՝ 31ր, 72ր։