Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Աստոն Վիլլային»:
Թիմ Շերվուդի սաները առանց դժավարության հաղթանակի հասան «վիլլացիների» նկատմամբ: «Տոտտենհեմը» հանդիպման ելքը վճռեց դեռ առաջին խաղակեսում՝ երեք գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը:
Գոլերի հեղինակ դարձան Պաուլինյոն և Ադեբայորը, իսկ «Վիլլայից» ինքնագոլով աչքի ընկավ Նատան Բեյքերը:
«Տոտտենհեմը» հաղթեց 3:0 հաշվով և վաստակած 69 միավորով մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
Գոլեր. Պաուլինյո՝ 14ր, Բեյքեր՝ 35ր (ինքն.), Ադեբայոր՝ 38ր: