Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Ֆուլհեմին»։
Լոնդոնյան դերբիում 3-1 հաշվով հաղթանակ տարան մայրաքաղաքի հյուսիսը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները։ Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Լուկաս Մոուրան։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ալեքսանդր Միտրովիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն դաշտի տերերը ևս երկու անգամ գրավեցին Ֆաբրիի պաշտպանած դարպասը։
Գոլերի հեղինակ դարձան Կիրան Թրիպերը և Հարի Քեյնը։ Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» բարձրացավ 1-ին հորիզոնական։
Գոլեր․ Մոուրա՝ 43ր, Միտրովիչ՝ 52ր, Թրիպեր՝ 74ր, Քեյն՝ 77ր։