«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Բերնլիի» աջ պաշտպան Կիրան Թրիպերի հետ հինգ տարվա պայմանագրի ստորագրման մասին:
Չնայած որ Թրիպերի արդեն նախկին ակումբը լքեց Պրեմիեր Լիգան, 24-ամյա անգլիացին իր խաղով լավ տպավորություն թողեց՝ բազում գոլային պահեր ստեղծելով իր թիմակիցների համար:
Լուրերի համաձայն, «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սանի համար պայքարում էր նաև «Լիվերպուլը», սակայն Կիրանի համար պայքարում հաղթող դուրս եկավ «Տոտտենհեմը»: Գործարքը գնահատվում է 3,5 մլն ֆունտ, որից 1,2 մլն-ը կգնա «քաղաքայիններին»:
-Երբ ես առաջին անգամ լսեցի «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, միանգամից համաձայնվեցի տեղափոխվել: Սա մեծ ակումբ է, և ես անհամբեր սպասում եմ թիմին միանալուն, որպեսզի ցույց տամ իմ հնարավորությունները,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Թրիպերը: