Նոր մարզադաշտի կառուցման ավարտին սպասող «Տոտտենհեմը» կարող է մեկ մրցաշրջան իր տնային խաղերն անցկացնել «Էմիրյթսում»:
Երեկ «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց, որ նոր՝ 56 հզր նստատեղ ունեցող մարզադաշտի կառուցումն հետաձգվում է: Մարզադաշտը պատրաստ չի լինի 2017/18 մրցաշրջանի համար, ինչպես որ պալանավորվում էր:
Նաև հայտնի դարձավ, որ «Տոտտենհեմը» կարող է մեկ մրցաշրջան անցկացնել այլ մարզադաշտում: Դա կապված է նրա հետ, որ նոր մարզադաշտը կառուցվում է «Ուայթ Հարթ Լեյնի» հարևանությամբ:
«Տոտտենհեմը» երեք տարի առաջ պայքարում էր Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտի համար, որը բաժին հասավ «Վեստ Հեմ Յունայթեդին»: Այժմ նրանք դիտարկում են «Ուեմբլին», «Բոլեյն Գրաունդը» կամ «ՄԿ Դոնսի» մարզադաշտն օգտագործելու տարբերակները: ESPN պարբերականի հաղորդմամբ, «Տոտտենհեմը» «Էմիրեյթսում» խաղերն անցկացնելու համար կարող է դիմել «Արսենալին»:
«Էմիրեյթսի» տարբերակն գրավիչ է այնքանով, որ «Արսենալի» մարզադաշտը «Ուայթ Հարթ Լեյնից» հեռու է ընդամենը 4,4 մղոնով, այն դեպքում, երբ «Ուեմբլին» հեռու է 13 մղոնով, իսկ «ՄԿ Դոնսի» մարզադաշտը՝ 50 մղոնով: