«Տոտտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը» չեն պատրաստվում 40 միլիոն ֆունտ վճարել «Բրենտֆորդ» դարպասապահ Դավիդ Ռայայի համար:
«Յունայթեդի» 1-ին համար Դավիդ Դե Խեայի ապագան մնում է հարցականի տակ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին, իսկ «Տոտտենհեմը» պատրաստվում է փոխարինող գտնել ակումբից հեռացող Ուգո Լյորիսին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, երկու ակումբներն էլ հետաքրքրված են Ռայայի ծառայություններով, սակայն երկուսն էլ համաձայն չեն Դավիդի արժեքի հետ, որը հանրությանը հնչեցրել է «Բրենտֆորդ» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը։
«Տոտտենհեմը» և «Յունայթեդը» լավ գիտեն, որ Ռայայի գործող պայմանագրին մնացել է ընդամենը 12 ամիս, և 27 ամյա իսպանացին չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «մեղուների» հետ: