«Տոտտենհեմը» բանավոր համաձայնության է եկել «Սպորտինգի» պաշտպան Պեդրո Պորրոյի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
Չնայած այն հանգամանքին, որ Պորրոն ընդգրկված էր «Սպորտինգի» մեկնարկային կազմում Պորտուգալիայի լիգայի գավաթի «Պորտուի» դեմ հանդիպման համար, «շպորները» շարունակեցին զուգահեռաբար բանակցել Պեդրոյի հետ և, ով ի վերջո, փոխզիջման գնաց:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում «Սպորտինգը» և «Տոտտենհեմը» գործարքը կավարտեն, իսկ Պեդրոն կմեկնի Լոնդոն, որտեղ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։
Այսպիսով, 23 ամյա իսպանացին այս տրանսֆերային պատուհանում կդառնա Անտոնիո Կոնտեի թիմի երկրորդ նորեկը՝ «Վիլյառեալից» վարձավճարով տեղափոխված Առնո Դանջումայից հետո։
Բացի այդ, Լիսաբոնում Պորրոյի պայմանագիրը ներառում է 45 միլիոն եվրո (39,5 միլիոն ֆունտ ստերլինգ) ազատման կետ: Այս պահին պարզ չէ, թե ի վերջո ինչ գումարի շուրջ են պայմանավորվել երկու ակումբները։