«Տոտտենհեմի» կիսապաշտպան Հարի Վինքսն այս մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Սամպդորիայում»:
«Տոտտենհեմը» նախապես ծանուցել էր Վինքսին, որ նա չի մտնում 2022/23 մրցաշրջանի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ, և արձակուրդից վերադառնալուց ի վեր Հարին աշխատում է «շպորների» առաջին թիմից առանձին, ինչպես Սերխիո Ռեգիլոնը, Տանգույ Նդոմբելեն, Ջովանի Լո Չելսո.
Նշված երեք ֆուտբոլիստներն էլ ուղարկվել են համապատասխանաբար «Մադրիդի Ատլետիկո», «Նապոլի» և «Վիլիառեալ», և այժմ գործուղման մեկնելու հերթը Վինքսինն է:
Հատկանշական է, որ ավելի վաղ մամուլը գրել էր Հարիի՝ Պրեմիեր լիգայում մնալու ցանկության մասին, որտեղ նրանով հետաքրքրված էին «Սաութհեմպտոնն» ու «Նոթինգհեմ Ֆորեսթը», սակայն ի վերջո 26-ամյա անգլիացին ընտրեց Ա սերիան։