«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 35 հազար ֆունտով «Տոտտենհեմի» մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ վիճաբանության համար։
Հիշեցնենք, որ անցած կիրակի «Սթեմֆորդ Բրիջում» կայացած լոնդոնյան դերբիից հետո (2:2), ՖԱ-ն Տուխելին և Կոնտեին մեղադրեց եզրափակիչ սուլիչից հետո ոչ պատշաճ պահվածքի մեջ:
Երկու մարզիչների միջև այդ փոխհրաձգությունը սկսվեց երկու գործընկերների ձեռքսեղմումից, բայց Թոմասը վրդովվեց, քանի որ Անտոնիոն չէր նայում նրա աչքերի մեջ:
Համարելով Տուխելին որպես այս հակամարտության հրահրող՝ Ասոցիացիան պատժեց Թոմասին և՛ որակազրկմամբ, և՛ տուգանքով, մինչդեռ Կոնտեն վճարելու էր ընդամենը 15000 ֆունտ ստեռլինգ։ Երկու մարզիչներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել:
Այնուամենայնիվ, Տուխելի որակազրկումը հետաձգվում է և ուժի մեջ կմտնի ՖԱ-ի որոշումը գրավոր հրապարակելուց հետո: Հետևաբար, Թոմսը կլինի «Չելսիի» կիրակնօրյա «Լիդսի» դեմ հանդիպման գծի վրա: