«Մանչեսթեր Սիթիի» լեգենդ Յայա Տուրեն հեռացել է «Տոտտենհեմի» ակադեմիայից՝ դառնալով բելգիական «Ստանդարտ» ակումբի գլխավոր մարզչի օգնականը:
Տուրեն նախորդ մրցաշրջանում մարզում էր «Տոտտենհեմի» մինչև 16 տարեկանների թիմը։ Փորձ ձեռք բերելով՝ Յայան որոշեց իրեն փորձել ավելի լուրջ մակարդակում։
40 ամյա կոտդիվուարցին այժմ Լիեժում կօգնի «Ստոկի» և «Վեստ Բրոմվիչի» նախկին ֆուտբոլիստ Կարլ Հուֆկինսին, հայտնում է Evening Standard-ը:
Միևնույն ժամանակ, «Տոտտենհեմը» հայտարարեց Սայմոն Դևիսին, ով 1992 թվականի «Մանչեսթեր Յունայթեդի» հայտնի երիտասարդական թիմի ավագն էր, որպես իրենց ակադեմիայի տնօրեն։
Դևիսը ութ տարի աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում, եղել է Վենսան Կոմպանիի օգնականը «Անդերլեխտում», իսկ անցյալ տարի միացել է «Տոտտենհեմի» ակադեմիաին՝ որպես գլխավոր մեթոդիստ։