«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը կարևորություն չի տալիս Մարիո Բալոտելլիի և Ռոբերտո Մանչինիի միջև ծագած կոնֆլիկտին: Տևեսը փորձում է օգնել երիտասարդ իտալացուն, որպեսզի վերջինս խելքը գլուխը հավաքի:
Բալոտելլին «Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին և առ այսօր սկանդալների կենտրոնում է: Այսպես, անցած շաբաթ մարզման ժամանակ ակումբի գլխավոր մարզիչն էր հարձակվել Մարիոյի վրա, քանի որ նա կոպիտ էր խաղացել իր թիմակցի հետ:
Մինչդեռ Տևեսն այս ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում:
-Նման դեպքեր պատահում են բոլոր ակումբներում: Բայց այստեղ «Սիթիում» մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք, Ռոբերտոն և Մարիոն հատկապես: Այդ իսկ պատճառով մարդիկ միշտ իմանում են, թե ինչ է կատարվում մեր ակումբում: Բայց նման վիճաբանություններ բոլոր ակումբներում էլ լինում են: Մարիոն կարգապահ է, նա շարունակում է խաղալ և փորձում է բարելավել իր խաղը:
Տևեսն ամեն կերպ օգնում է Մարիոյին և´ դաշտում, և´ դաշտից դուրս: Վերջին խաղում նա թույլ տվեց Մարիոյին իրացնել տուգանայինը, որպեսզի վերջինս վստահություն ձեռք բերի ինքն իր նկատմամբ:
-Ես ինքս էլ եղել եմ նման իրավիճակում: Դրա համար էլ հիմա նրան օգնում եմ, որպեսզի առաջ գնա և չկրկնի իմ սխալները,- ասել է Տևեսը: Daily Mirror