Պրեմիեր լիգայում Հարի Քեյնի 209-րդ գոլի շնորհիվ «Տոտտենհեմը» հաղթանակ տարավ «Կրիստալ Փելեսի» նկատմամբ 1:0 հաշվով:
«Լիվերպուլից» կրած 4-3 հաշվով պարտությունից հետո «խթանների» մեկնարկային կազմ վերադարձան Կլեման Լենգլետը, Էմերսոն Ռոյալը և Ռիչարլիսոնը՝ փոխարինելով Էրիկ Դայերին, Իվան Պերիշիչին և Դեյան Կուլուսևսկուն:
«Արծիվների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը դաշտ դուրս բերեց նույն 11 խաղացողներին, որոնք սկսել էին «Վեստ Հեմի» դեմ հանդիպումը:
Գոլեր՝ Հարի Քեյն։
Դեղին՝ Բեն Դեյվիս, Կլեման Լենգլետ, Ֆրեյզեր Ֆոսթեր – Ջեֆ Շլուպ, Ժոել Ուորդ, Ջորդան Այու, Վիլֆրիդ Զահա, Յոակիմ Անդերսեն։