«Քուինս Պարկ Ռեյնջերսի» առաջատար Ադել Տաարաբթը խոստովանել է, որ պետք է ընտրություն կատարի ակումբի և Մարոկկոյի ազգային հավաքականի միջև: ֆուտբոլիստը նշել է, որ ամեն դեպքում նա չի կարող հրաժարվել աֆրիկյան ազգերի գավաթին մասնակցելուց:
Ըստ Տաարաբթի` Հարի Ռեդնապը խնդրել է նրան մնալ, սակայն նա չի կարող մերժել իր հայրենի երկրին: Եվ այսպես, արդեն Ամանորին Ադելը կմեկնի Մարոկկո:
-Դժվար որոշում է, քանի որ մարզիչս խնդրեց, որ մնամ: Ես կցանկանայի այսպես վարվել, բայց դա իմ երկիրն է, և եթե ես մերժեմ, նրանք կմտածեն, որ չեմ ուզում խաղալ իմ հայրենիքի համար: Դրա համար էլ մտածում եմ ամեն դեպքում մեկնել,- ասել է մարոկկացին:
«ՔՊՌ»-ի համար սա մեծ կորուստ կլինի: Թիմը ոչ մի կերպ չի կարողանում վեր բարձրանալ կամ գոնե 1 անգամ հաղթել: Sky Sports