«Քուինս Պարկ Ռեյնջերսը» տուգանել է թիմի պաշտպան Ժոզե Բոսինգվային երկու շաբաթվա աշխատավարձի չափով: Ֆուտբոլիստը հրաժարվել էր զբաղեցնել պահեստայինների նստարանը «Ֆուլհեմի» դեմ խաղում:
Լոնդոնյան դերբիում Հարի Ռեդնապի թիմը տոնեց Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի իր առաջին հաղթանակը: Խաղի ժամանակ մարզիչը որոշել էր փոխարինել Բոսինգվային, սակայն վերջինս հրաժարվել էր:
Ինչպես հաղորդում է Sporting Life-ը, «ՔՊՌ»-ն որոշում է ընդունել 30-ամյա պորտուգալացուն տուգանել երկու շաբաթվա աշխատավարձի չափով, որը կազմում է 100 հզր ֆունտ:
Բացի այդ Բոսինգվան չի մասնակցի «ռեյնջերների» այսօրվա խաղին: