«Քուինս Պարկ Ռեյնջերսը» «Բեշիքթաշի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպանին վարձակալելու համար առաջարկ է արել թուրքական ակումբին:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը ցանկանում է Ֆերնանդեշին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը:
2006թ-ին Ֆերնանդեշը Ռեդնապի ղեկավարությամբ աշխատել է «Պորտսմուտում»: Մանուելը լավ ծանոթ է անգլիական ֆուտբոլին: Ժամանակին խաղացել է նաև «Էվերթոնում»:
Ավելացնենք, որ «ՔՊՌ»-ն ցականում է ձեռք բերել նաև հավաքականում Ֆերնանդեշի թիմակից Ռոլանդուին: