Երեկ երևանի ժամանակով 22։46-ին, խաղավարտից ընդամենը 23 թոպե անց, երբ Միկել Արտետան և Ժոզե Մոուրինյուն հետխաղյա ասուլիս էին տալիս, «Էմիրեյթս Ստեդիում» մարզդաշտում լսվեց ավտոմեքենայի շարժիչի ձայն, դա Օբամեյանգն էր իր «Ֆառռարիով», ով լքեց մարզդաշտը, երբ թիմակիցները դեռ շնորհավորում էին միմյանց։ Գաբոնցին վերջինն էր եկել խաղին, բայց առաջինը լքեց այն։
Հանդիպումից առաջ «Արսենալի» ֆիտնես-մարզիչ Շեդ Ֆորսայդը մարզում էր անցկացնում, և արսենալի ավագը բացակայությունը անմիջապես «աչք ծակեց»։
Օբամեյանգը հենց սկզբից հայտավորված էր հիմնկան կազմում, բայց խաղադաշտ դուրս չեկավ, քանի որ խախտել էր թիմի կողմից հաստատված կարգը։ Համաճարակի կանոնակարգի հետ պայմանավորված Պրեմիեր Լիգայում ֆուտբոլիստները առանձին-առանձին են գալիս հանդիպմանը, և «Արսենալի» ավագը ուշացել էր նշված ժամից։ Սա առաջին դեպքը չէ, երբ գաբոնցի հարձակվողը խախտում է կարգը․ այս մրցաշրջանում Օբամեյանգը տուգանվել է նաև կովիդի թեստը չհանձնելու համար, ինչի հետևանքով չմեկնեց թիմի հետ Եվրոպայի Լիգաի արտագնա հանդիպմանը։
Արտետան կարծում է, որ որպես թիմի ավագը պետք է օրինակ լինի մյուսների համար և տեսախցիկների առջև այդ խնդիրը որակեց որպես «լուծելի»։
Օբամեյանգը շարունակում է մնալ ընդունված և սիրելի անձ «Արսենալում», բայց Արտետան հստակ հասկացնել է տալիս, որ սկզբունքի մարդ է, և ոչ ոքի համար բացառություններ չի պատրաստվում անել։
Արսեն Վենգերից հետո Արսենալին մոտ կանգնած շատ մարդիկ, ովքեր խաղացել կամ աշխատել են լոնդոնյան թիմում նշել են և շարունակում են նշել, որ թիմում «ամուր» ձեռք է պետք։ Մասնավորապես «զինագործների» լեգենդ Լի Դիքսոնը ողջունում է Արտետայի գործելոճը, NBC- ին տված հարցազրույցի ժամանակ Օբամեյանգի հետ կապված դրվագի մասով Արսենալի նախկին ֆուտբոլիստը նշում է․ «Խոսքը միայն այս խաղի մասին չէ, այլ ընդհանրապես: Թիմում պետք է լինի կարգապահություն։ Նա (Օբամեյանգը) պետք է լինի կարգապահ, ինչպես բոլորը»։
Արտետայի նման խստությունը ղեկավարության մի մասը ողջունում է, մյուս մասը՝ քննադատում, այս առումավ ամեն ինչ կախված կլինի արդյունքներից, այդ առումով «Տոտտենհեմի» նկատմամբ հաղթանակը առանց Օբամեյանգի շատ կարևոր էր։
Այս ամենից զատ նաև հստակ է մի բան․ Միկել Արտետան սկզբունքի մարդ է, ինչը չի կարող չուրախացնել «Արսենալի» երկրպագուներին։
Կարեն Պողոսյան